Վարչապետ Տիգրան Սարգսյանը` «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2010 8:55

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ իր ամենամյա հավաքն է անցկացնում «Միասին» երիտասարդական շարժումը։
Վարչապետը շրջել է «Միասին 2010» ճամբարում։ Տիգրան Սարգսյանին շարժման պատասխանատուները ներկայացրել են «Միասին»-ի գործունեությունը։ ՀՀ վարչապետը ծանոթացել է ճամբարի պայմաններին, այցելել համակարգչային կենտրոն։
«Միասին 2010»-ի շտաբային ճամբարում կառավարության ղեկավարին ներկայացվել են երիտասարդների կողմից կազմված գործարար ծրագրերը։ Երիտասարդները ՀՀ վարչապետին առաջարկել են ստեղծել գործարար երիտասարդների աջակցության հիմնադրամ։
Տիգրան Սարգսյանը խոսքով հանդես է եկել միասինականների առջև։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է տնտեսության վիճակը, ծավալվել է մտքերի փոխանակություն գիտելիքի ու կրթության կարևորության և որակյալ գիտական ներուժի զարգացման շուրջ։
Երեկոյան վարչապետը վերադարձել է Երևան։

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply