«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի բանավոր քննությունից 19 և 20 չեն ստացել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 19, 2010 11:55

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր «Հայոց լեզու եւ գրականություն»  առարկայի քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ էին ներկայացրել 69 մասնակիցներ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայական հանձնաժողովի նախագահ Սամվել Մուրադյանը, երեխաները քննությանը ներկայանում են երկու ծայրահեղ մակարդակներով` կամ շատ լավ, կամ`հակառակը:

«Իհարկե, կան ուրախացնող եւ հրճվանք պատճառող պատասխաններ, որոնք ստանում են իրենց բարձր միավորները, իսկ որոշներն էլ անպատրաստ են գալիս քննության, ինչի հետեւանքով անբավարարների թիվը շատ է: Սա, իհարկե, ցավալի փաստ է»,- ասաց Սամվել Մուրադյանը:

Նրա խոսքով` նմանատիպ միավորների զգալի տարբերությունը պայմանավորվում է նրանով, որ աշխատասեր երեխաները լուրջ են պատրաստվում քննությանը ներկայանալուց առաջ, իսկ անլուրջները չեն էլ գիտակցում, թե ուր են եկել, եւ իրենց անփութության պատճառով վատ դրության մեջ են դնում ե’ւ իրենց, ե’ւ հանձնաժողովի անդամներին:

Նշենք, որ «Հայոց լեզու եւ գրականություն»  առարկայից քննության առաջին օրը չէին ներկայացել 15 դիմորդ: 2 դիմորդ ստացել է 0 միավոր, 3 դիմորդ` մեկ,  3 դիմորդ` 2 միավոր, 6 դիմորդ` 3 միավոր, 4 դիմորդ` 4 միավոր, 1 դիմորդ` 5 միավոր, 10 դիմորդ` 8 միավոր, 8 դիմորդ` 9 միավոր, 2 դիմորդ` 10 միավոր, 7 դիմորդ 11 միավոր, 6 դիմորդ 12 միավոր, 5-ական դիմորդ` 13 եւ 14 միավոր, 4 դիմորդ` 15 միավոր, 8 դիմորդ` 16 միավոր, 3 դիմորդ` 17 միավոր, 3 դիմորդ` 18 միավոր, իսկ 19 եւ 20 միավորներ ստացողներ չեն եղել:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply