Այրվել է 32 հազար քմ ցորենի արտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2010 11:43

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` այս տարվա  հուլիսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է հրդեհի բռնկման 11 դեպք, ինչի հետևանքով մեկ քաղաքացի ստացել է 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ:

Քաղաքացիներին պատճառվել է մոտ 2 միլիոն 925 հազար դրամի նյութական վնաս, ինչպես և` այրվել է մեկ խանութ-կրպակ, 32 հազար քառակուսի մետր ցորենի արտ, երկու խորդանոց, անասնագոմ, 100 հակ խոտ և 150 հակ ծղոտ:

Հրդեհների բռնկման հիմնական պատճառներն են` էլեկտրական հոսանքի կարճ միացումը, հսկողությունից դուրս մնացած կրակը, գազի և էլեկտրական հոսանքի հետ անզգույշ վարվելը և այլն:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր հրդեհի բռնկման 2 դեպք:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply