Հայաստանում կանցկացվի դեղագործների միջազգային համաժողով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 19, 2010 11:32

Հայաստանում նոյեմբերին կանցկացվի դեղ արտադրողների միջազգային երկօրյա համաժողով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը, համաժողովին կներակայցվեն ժամանակակից դեղարտադրության մոտեցումները, միջազգային զարգացման ուղղությունները, խնդիրները, դրանց լուծումները: Ս. Զաքարյանի խոսքով, համաժողովի ծրագիրը դեռ մշակման փուլում է:

Համաժողովին կմասնակցեն դեղարտադրողներ աշխարհի տարբեր երկրներից: Ս. Զաքարյանի խոսքով, արդեն մասնակցության համար նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ֆրանսիան ներկայացնող դեղ արտադրողների հետ: Ընդհանուր առմամբ համաժողովում ընդգրկված կլինեն 300 մասնակիցներ:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply