Հրդեհ Գեղանիստ գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2010 11:14

Երեկ ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում:

Ժամը 10.31-ին դեպքի վայր է մեկնել Արթիկից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.50-ին, մարվել` ժամը 11.55-ին:

Այրվել են Է. Ասատրյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը` 40 քմ մակերեսով, եւ պահեստավորված 1500 կգ անասնակերը:

Հուլիսի 17-18-ը ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երեւանի Նորքի 8-րդ զանգվածի Մինսկի փողոցին հարակից տարածքում այրվել է 500 քմ. խոտ, «Կարմիր բլուրի» գերեզմանատան տարածքում` 3000 քմ., Հաղթանակ գյուղին հարակից դաշտերում` 1000 քմ., Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան 8 հասցեին հարակից տարածքում` 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Միջնահանդ» կոչվող տարածքում` 1 հա (եւ 50 բերքատու ծառ), Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` 5000 քմ. մակերեսով խոտ:

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply