Մարալիկի բժիշկը մեղադրվում է դեռ լույս աշխարհ չեկած երեխայի մահվան համար

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 6, 2009 19:23

ՄարալիկՇիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքում բժշկի ախալի պատճառով ուր որ է ծնվող երեխան մահացել է:  Նորածնի մայրը` Մարալիկի բնակչուհի Ա. Ղազարյանը, այս մասին գրավոր բողոքով դիմել է Շիրակի մարզի դատախազին:
Դատախազի հանձնարարությամբ` ոստիկանության քննչական բաժնում ստուգվել են դեպքի հանգամանքները և հիմնավորել թույլ տրված բժշկական սխալը: Պարզվել է, որ բժշկական կենտրոնի մանկաբարձուհի «Ս. Վարդանյանը 2007թ. դեկտեմբերի 31-ին ծննդաբերական բաժանմունքում Ա. Ղազարյանին բժշկական օգնություն ցույց տալու ժամանակ եղել է անփույթ և անբարեխիղճ»:
Դատախազությունը տեղեկացնում է, որ պարտականությունները լավ չկատարելով` մանկաբարձուհին «գործիքային միջամտությամբ պատռել է ծննդաբերի պտղապարկը, որի արդյունքում տեղի է ունեցել պորտալարի արտանկում: Վիրահատությամբ նրա և պտղի կյանքը փրկելու համար Ա. Ղազարյանին Մարալիկից տեղափոխել են «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ: Ճանապարհին առաջացած ներարգանդային ասֆիքսիայի հետևանքով պտուղը մահացել է»:
Ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով):
Գործը քննվում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում:

Դիտվել է 1950 անգամ:
Print Friendly

Leave a Reply