Էլիզաբեթ Երկրորդը կանխիկ միջոցների պակասի պատճառով հարկադրված Է սկսել ունեցվածքի վաճառքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2010 22:47

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին հայտնվել Է այնքան դժվարին ֆինանսական հանգամանքներում, որ հարկադրված Է սկսել իր ունեցվածքի վաճառքը: Ինչպես այսօր հաղորդել Է Բի բի սին, միապետն այս շաբաթ աճուրդի Է հանել եւ վաճառել Չեշիրի կոմսության կալվածքը: XIV դարի առանձնատունը եւ դրան հարող հողերը վաճառվել են 1 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,5 միլիոն ամերիկյան դոլարով):

Միաժամանակ Բի բի սին հաղորդել Է, որ թագուհին քննարկում Է իր ամենահաջողներից մեկը համարող ներդրումային նախագծում՝ Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկում՝ Ռիջենթ սթրիթում, գործնականում բոլոր շենքերի ձեռքբերման նախագծում որոշ բաժնի վաճառքի հնարավորությունը: Մայրաքաղաքի գործարար շրջանները հաղորդում են, որ ներկայիս ֆինանսական ճգնաժամն զգալի կորուստներ Է առաջացրել Էլիզաբեթ Երկրորդի տիրապետության տակ գտնվող բաժնետոմսերի եւ անշարժ գույքի գծով:

Այսպես, նրա անձնական ժառանգորդական սեփականության՝ Լանկաստերի դքսության գինն ընկել Է 72 միլիոն ֆունտով եւ այժմ գնահատվում Է 322 միլիոն ֆունտ, նշել Է «Ինդեպենդենտ» թերթը: Իրադրությունը բարդանում Է նաեւ նրանով, որ կառավարությունն ահա արդեն 14 տարի Է, ինչ չի ավելացնում Գահաթերթի՝ պետական բյուջեից թագավորական ընտանիքի ուղղակի ֆինանսավորման վճարումները: Իսկ միապետի կառավարման ներքո գտնվող սեփականությունը, ներառյալ Բուկինհեմի պալատը, անհապաղ նորոգման կարիք ունի, որի համար փող չկա:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply