Իրանական իշխանությունները հաղորդել են Շվեյցարիայի դեսպանի ձերբակալման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2010 18:45

Իրանական իշխանությունները պնդում են, որ 3 օր առաջ ոստիկանությունը ձերբակալել է Իրանում Շվեյացարիայի դեսպան Լիվիյա Լեու Ագոստիին:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, դիվանագետը ձերբակալվել է Հյուսիսային Խորասանի նահանգում. ոստիկանների մոտ նրա անձի նկատմամբ կասկածներ են հարուցվել:

Բեռնում այս կապակցությամբ հայտարարել են, որ Ագոստիին չեն ձերբակալել. միայն փաստաթղթերի սովորական ստուգում է եղել:

Իրանում Շվեյցարիայի դեսպանատունը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը այդ երկրում, քանի որ Վաշինգտոնն ու Թեհրանը չունեն դիվանագիտական հարաբերություններ:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply