Ոսկե ծիրանը ամփոփեց փառատոնի արդյունքները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 18, 2010 10:48

Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում` Սերժ Ավետիքյանի հանդիսապետությամբ, հուլիսի 17-ին ամփոփվեց  «Ոսկե ծիրան»-7 միջազգային կինոփառատոնի արդյուքները:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»  ստացավ թուրք Ռեհա Էրդեմի «Կոսմոս»  «Արծաթե ծիրան»` Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախությունը» ֆիլմերը:

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցությում  «Արծաթե  ծիրանը» տարավ «5 փղերով կինը» Վադիմ Ենդրեյկո, Շվեյցարիա-Գերմանիա:  «Ոսկե ծիրանը» բաժին հասավ  «Երկուսով» ֆիլմին, Պավել Կոստոմարով:

Հայկական համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրան»  ստացավ Հայաստանը ներկայացնող  «Հայաստանի վերջին լարախաղացը» Արման Երիցյան, Իննա Սահակյան ֆիլմը,   «Արծաթե ծիրան»`    Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքևում», Բելգիա, Ֆրանսիա ֆիլմը: Շահբազյանը բեմում ասաց, որ ինքը դեմ է մրցույթների, սակայն. «այսօրվանից արդեն դեմ չեմ»:

Այս մրցույթում  Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա», Հայաստան, ֆիլմն արժանացավ Հատուկ հիշատակման:

FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Յասմինա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը:

Իսկ ԷԿՈՒՄԵՆԻԿ կամ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, պատվոգիրը` Ալեքսեյ Պոպոգրեբսկուն` «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի համար:

Այս տարվա համար նոր սահմանված Հրանտ Մաթևոսյանի մրցանակը շնորհվեց Լիտվան ներկայացնող Մարատ Սարգսյանին`  «Լեռնավան» ֆիլմի համար:

Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը` գլխավոր հովանավոր Ռալֆ Յիրիկյանի հետ միասին ազդարարեց փառատոնի վերջը: Ցուցադրվեց Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» կարճամետրաժ ֆիլմը, որ Կաննի փառատոնում  արաժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»:

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply