Հանրային խորհրդում քննարկվում է բանակում ծառայելու ժամկետի կրճատման հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 17, 2010 12:19

Հանրային խորհրդի գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովի նիստում քննարկվել են ՀԽ նախագահ Վ.Մանուկյանի բաց նամակում տեղ գտած առաջարկությունները:
Երիտասարդության ենթահանձնաժողովը քննարկեց մի շարք հրատապ հարցեր` կապված բանակի եւ կրթության հետ: Ենթահանձնաժողովը հավանություն տվեց Վազգեն Մանուկյանի` 18 տարին լրացած բոլոր երիտասարդների բանակում ծառայելու (բացառությամբ առողջական խնդիրներ ունեցողների) եւ ժամկետը 1,5 տարի դարձնելու առաջարկին:
Ենթահանձնաժողովը առաջարկություն արեց բանակում պարտադիր ուսուցանել հայոց, ռուսաց, անգլերեն լեզուներ, հայոց պատմություն եւ մաթեմատիկա: Այլ առարկաները երիտասարդները հանձնում են բուհ ընդունվելու ժամանակ եւ դրանց ուսուցումը, ենթահանձնաժողովի անդամների կարծիքով, լրացուցիչ խթան կհանդիսանա կրթությունը բուհում շարունակելու համար:
Քննարկումներում նշվեց նաեւ , որ ավագ դպրոցը պետք է որակական նոր դեր եւ նշանակություն ունենա միջնակարգ կրթության համեմատությամբ` հակառակ դեպքում անիմաստ է երկարաձգել միջնակարգ կրթության ժամանակահատվածը:
<Ամեն պետություն ուժեղ է իր բանակով, եւ հայկական բանակը միայն կուժեղանա այս ոլորտում կատարված ռեֆորմներով>,- իր ելույթում մասնավորապես ասաց ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply