Նախագահ Սարգսյանն ընդունել է “Եվրանյուզ” հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2010 22:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Եվրանյուզ” հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային:

Ողջունելով հյուրին` Նախագահը գոհունակությամբ նշել է, որ “Եվրանյուզ”-ը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է եւ ընկալվում է որպես Եվրոպայի կամ եվրոպական տեսակետի հայելին:

“Եվրանյուզ”-ի տնօրենների խորհրդի նախագահի խոսքով, ինքն անչափ տպավորված է Հայաստանի դարավոր պատմությամբ, մշակույթով եւ այն ամենով, ինչ հասցրել է տեսնել մեր երկրում իր այցի օրերին:

Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ Հայաստանում “Եվրանյուզ” հեռուստաալիքը կարեւոր դերակատարում ունի մեր երկրի եվրաինտեգրման եւ Եվրոպայի մասին տեղեկատվության տարածման առումով:

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply