Սփյուռքահայ 13 ուսանող ուսումնական պրակտիկա է անցնում Հայաստանում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2010 14:18

Սփյուռքահայ 13 ուսանողներ այս ամռանն իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են ՀՀ սփյուռքի նախարարությունում, Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) եւ հանրապետության առողջապահական հաստատություններում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, նախարարությունում պրակտիկա են անցնում ոչ միայն Սփյուռքի երիտասարդները , այլեւ հայաստանաբնակ 50 ուսանողներ, որոնք հետաքրքրված են իրենց գործունեությամբ: Սփյուռքի ուսանողների պրակտիկայի ծրագիրը սկսվել է դեռ 2009 թվականին` ՌԴ Նիժնի Նովգորոդի Ա. Լոբաչեւսկու անվան համալսարանի միջազգային հարաբերությունների եւ հոգեբանության ֆակուլտետների 6 ուսանողների պրակտիկայով:

Այս տարի նախարարությունում իրենց մասնագիտական պրակտիկան են անցնում 13 սփյուռքահայ ուսանողներ` հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, երիտասարդներ են եկել նաեւ ԱՄՆ-ից: «Պրակտիկայի ծրագիրը կնպաստի հայազգի երիտասարդների կապերի ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը, Հայատանի մասին ամբողջական ըմբռնմանը, ինչպես նաեւ հայրենադարձությանը»,-նշեց Ս. Համբարյանը: ԲՈՒՀ-ի ղեկավարությունը նախ պաշտոնական գրություն է ուղարկում ՀՀ սփյուռքի նախարարություն, այնուհետեւ նույն նախարարության կողմից մշակված հատուկ ծրագրով ուսանողներն ուսումնական պարակտիկա են անցնում` ծանոթանալով նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, վերջիններիս կողմից իրականացվող ծրագրերին, մասնակցություն ցուցաբերելով դրանց, իրականացնելով սփյուռքի հայկական կրթօջախների ուսումնասիրություն եւ այլն:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply