Մասիս-Մարմարաշեն ճանապարհին բեռնատար է պայթել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 16, 2010 13:25

Հուլիսի 15-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կուրղինյան 27/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն` հետագա հրդեհի բռնկումով:

Ժամը 09.46-ին դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման բաժնի օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ազգային անվտանգության, “1-02”, “1-03” եւ “1-04” ծառայությունների եւ էլ. ցանցի հերթապահները:

Իրականացվել է շենքի բնակիչների տարահանում:

Դեպքի վայրում է գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.18-ին, մարվել` ժամը 10.26-ին:

Պայթյունի ¨ հետագա հրդեհի պատճառները ճշտվում են:

Ամբողջությամբ այրվել են` Հ. Կարապետյանին պատկանող բնակարանն իր գույքով` 100 քմ մակերեսով, հարակից` 6-րդ բնակարանի պատշգամբը` 3 քմ. մակերեսով, վնասվել` պատուհանները:

Հրշեջ-փրկարարների կողմից հրդեհի վայրում հայտնաբերվել է 70-ամյա Հովհաննես Կարապետյանի դին:

Զոհվածի դին հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:

Նույն օրը, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:

Ժամը 21.31-ին դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող “Արսեն Թեւանի” ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել “ԱԶ-53” մակնիշի 27 ԼՕ 714 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի բարձր ճնշման գազի բալոնի պայթյուն:

Պայթյունի հետեւանքով վարորդը` Մարմարաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Գալստյանը, ձախ ձեռքի անդամահատումով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:

Դիտվել է 1666 անգամ:
Print Friendly

Leave a Reply