Իրանում 21 մարդ է զոհվել ահաբեկչությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2010 13:15

21 մարդ, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ, են զոհվել հինգշաբթի երեկոյան Իրանի Զահեդան քաղաքում՝ Սիստան-Բելուջստանի նահանգի վարչական կենտրոնում, կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով:

Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է քաղաքի դատախազ Մոհամադ Մարզին: Առաջին պայթյունը որոտացել Է քաղաքի գլխավոր մզկիթի մուտքի մոտ երեկոյան նամազի ավարտից անմիջապես հետո: Երկրորդ պայթյունն իրականացվել Է ավելի ուշ, երբ պատահարի վայր Էին ժամանել ,շտապօգնության մեքենաններըե: Ըստ ԻՌՆԱ գործակալության տվյալների՝ երկրորդ պայթյունն այնքան ուժգին Է եղել, որ մզկիթի առջեւի հրապարակը բառացիորեն լցվել Է զոհվածների մարմնամասերով: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել Է ծայրահեղական սուննիական «Ջունդալլա» («Ալլահի մարտիկներ») խմբավորումը, որը սերտ կապես ունի «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ:

Խմբավորման հայտարարության մեջ, որը փոխանցվել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին, նշվում Է, որ կատարված հարձակումը վրեժ էր խմբավորման ղեկավար Աբդոլմալեք Ռիգիի մահապատժի համար, որը հունիսին կախաղան Է հանվել դատարանի որոշմամբ: Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ «ակցիան կատարել են Աբդոլմալեք Ռիգիի ազգականները՝ մահապարտներ Աբդոլբասիտ Ռիգին եւ Մոհամադ Ռիգին»:

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply