Հույսը վերջինն է մեռնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 16, 2010 12:25

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի  որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երևանի «Միկան» հյուրընկալվելիս  0:1 հաշվով պարտվեց Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» թիմին: Տանտերերից  87-րդ րոպեին հաղթական գնդակը մեր թիմի դարպասը խփեց  բրազիլացի հարձակվող Վանդեիրը: Ի դեպ, 38-րդ րոպեից սկսած «Միկան» թվային առավելություն  ուներ: Բանն այն է, որ կոպիտ խաղի համար մրցավարը  խաղադաշտից հեռացրել էր «Ռաբոտնիչկիի» բրազիլացի պաշտպան Ֆերնանդո Լոպեշին: Ինչևէ, ինչպես ասում են` հույսը վերջինն է մեռնում: «Միկան» հնարավորոյուն ունի շտկել դրությունը և հաջորդ փուլ դուրս գալու իրավունքի արժանանալ: Թիմերի պատասխան հանդիպումը Երևանում կկայանա հուլիսի 22-ին:

Դիտվել է 1701 անգամ:
Print Friendly

Leave a Reply