Ձախողում` ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 6, 2009 17:18

ԹբիլիսիԹբիլիսիում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մրցագորգ դուրս եկած Հայաստանի 7 ներկայացուցիչներն էլ անմասն մնացին խաղարկված պարգևներից: Մրցանակակիր կարող էին դառնալ Երվանդ Թադևոսյանը (50 կգ) և Նարեկ Սանդոյանը (60 կգ): Սակայն մեր երկու մարզիկներն էլ տանուլ տվեցին 3-րդ տեղի համար գոտեմարտերը և տեղ գտան 5-րդ հորիզոնականում:

Այսօր Երևան վերադարձած ընբշամարտի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը «Անկախ»-ին հայտնեց, որ կատարվածը չի կարելի արդարացնել, և այն անպատասխանատու աշխատանքի հետևանք է: Առաջիկայում ֆեդերացիան քննարկելու է մերոնց անհաջողությունների պատճառները, և դրանից հետո միայն համապատասխան հետևություններ կարվեն:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply