Երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 19, 2010 12:43

Շուտով մարդկությունը կազատվի սարսափելի հիվանդությունից՝ քաղցկեղից: Կհայտնագործվի դեղանյութ, որը կազատի օնկոլոգիական հիվանդություններից: Այն կպարունակի մեծ քանակով երկաթ, քանի որ հենց երկաթն է այսօր պակասում մեր սննդի ու խմելու ջրի մեջ:

Վանգա

Սակավարյունության այս տեսակն ամենահաճախադեպն է անեմիայի բոլոր տեսակներից: Սա պայմանավորված  է օրգանիզմում երկաթի անբավարար քանակությամբ: Հետևանքը հեմոգլոբինաստեղծման գործընթացի խախտումն է: Պատճառները կարող են լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Արտաքին պատճառներից են անբավարար, ոչ լիարժեք սնունդը, ինչպես նաև երկարատև դիետաները (հատկապես կաթնային), որոնցում երկաթի պարունակությունը սահմանափակ է:

Հաճախ են  հանդիպում ներքին պատճառներով առաջացած սակավարյունության դեպքեր, ինչպիսիք են արյան հիվանդածին  կամ էլ մենստրուալ կորուստը: Սակայն երկաթի  սակավությունը կարող է առաջանալ նաև օրգանիզմում  լավ չյուրացվելու հետևանքով:  Օրգանիզմի աճման, հղիության, կաթնառաջացման  (լակտացիա) շրջանում երկաթի պահանջը մեծանում է:

Սակավարյունությունն  առավելապես հանդիպում է կանանց ու երեխաների մոտ: Հասուն մարդու օրգանիզմը պարունակում է միջինը 4 գ երկաթ, որի 70%-ը ծախսվում հեմոգլոբինի ստեղծման վրա: 4 գրամի  4%-ը  միոգլոբինի ստեղծման վրա է ծախսվում, 25%-ը պահեստավորվում է հեմոսիդերինի  և ֆերրիտինի տեսքով, 1%-ը ծախսվում է երկաթ պարունակող ֆերմենտների ստեղծման վրա:

Երկաթի  կորուստն օրվա կտրվածքով մեծ չէ՝ ընդամենը 1մգ (մեզի, լեղու հետ): Կանայք մենստրուացիայի ժամանակ կորցնում են 45-90 մգ երկաթ: Հասուն մարդու օրգանիզմի օրական պահանջը 15-30 մգ է:

Կորսված երկաթի հիմնական աղբյուրը սնունդն է: Երկաթով հարուստ են միսը, լյարդը, հացը, ընդեղենը, մրգերն ու հատապտուղները: Օրգանիզմը հեշտ է յուրացնում  կենդանական ծագում ունեցող երկաթը:

Օրգանիզմ մուտք գործած երկաթը  ստամոքսահյութի ազդեցությամբ  իոնացվում է: Այն ներծծվում է հիմնականում տասներկումատնյա աղիքում: Հենց որ երկաթն ընկնում է արյան հոսքի մեջ, անմիջապես միանում է սպիտակուցի հետ (տրանսֆերին) և տեղափոխվում այնտեղ, ուր դրա պահանջը խիստ անհրաժեշտ է (ողնուղեղ, լյարդ և այլն):

Սակավարյունությունը բնորոշվում է գունատ ու չոր, թեփոտ, կոշտ ու խամրած մաշկով: Եղունգները փխրուն են, կոտրատվող ու շերտավորվող: Նկատվում է ատամների կարիես, փխրունություն և փայլատություն, էմալի անհարթություն: Երբեմն  նկատվում է հակում բենզինի, ացետոնի, նավթի, կոշիկի քսուքի, եղունգների լաքի հոտերի նկատմամբ:

Երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիայի դեպքում կարելի է խորհուրդ տալ մի քանի դեղաբույսեր: Բույսերի մեջ կենսաբանական ակտիվ նյութերն օպտիմալ հարաբերակցության մեջ են: Նպատակային է երկտուն եղինջի օգտագործումը, մասուրի պտուղներից, մորու պտուղներից ու տերևներից պատրաստված թուրմը՝ 1/4 – 1/2 բաժակ՝ օրական 3 անգամ: Անտառային ազնվամորու տերևների եփուկն ընդունում են օրական մեկ բաժակ: Դրանք հարուստ են երկաթով, պղնձով, մանգանով, կոբալտով, ասկորբինաթթվով, ռիբոֆլավինով, օրգանական թթուներով, որոնք  ապահովում և խթանում են արյունաստեղծման գործընթացը: Թուրմը պատրաստելու համար նշված խոտերի ու պտուղների (նախապես մանրացրած) վրա եռացրած ջուր են լցնում և թրմում  2-3 ժամ, ապա քամում:

Այժմ ծիրանի «ժամանակաշրջանն » է, հարկավոր է օրական մի քանի ծիրան ուտել և ծիրանի հյութ խմել օրը 3 անգամ: Օգտակար են դեղատնային սնձի, բանջարանոցային սպանախի, խատուտիկի թուրմերը: Դեղաբույսերը լայն կիրառություն ունեն նաև արյունահոսությունը դադարեցնելու համար:

Երկաթ ու երկաթաղեր են  պարունակում նաև կարտոֆիլը, դդումը, սոխը, սխտորը, սամիթը, կոկռոշը, ազնվամորին, խաղողը:

Ասկորբինաթթվով հարուստ են սև հաղարջը, մասուրը, ազնվամորին: Դրանց պտուղներից ու տերևներից պատրաստում են վիտամինային թեյ:

Վիտամինային թեյ

Արոսենու պտուղներ`  25 գ,

սև հաղարջ` 25 գ,

ընդունել օրական մեկ բաժակ:

Թուրմ

մասուր`  25 գ,

սև հաղարջ` 25 գ,

ընդունել  մեկ բաժակ, օրական 3-4 անգամ:

Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդին. այն պետք է հարուստ լինի սպիտակուցներով, երկաթով, վիտամիններով: Ամինաթթուների ու սպիտակուցների գլխավոր աղբյուրը միսն է: Խորհուրդ են տրվում` բազուկը, լոլիկը, եգիպտացորենը, ընդեղենը, ելակը (մորին), թոքը, ձկնեղենը:

Օրգանիզմի ամրապնդման համար  ցանկալի է զբաղվել ֆիզկուլտուրայով, զբոսնել բնության գրկում, լեռներում: Հանգիստը կազմակերպել հանքային ջրերով հարուստ առողջարաններում. այստեղ երկաթն իոնացված վիճակում է և հեշտ է յուրացվում աղիքներում:

Պայծառատես Վանգայի դեղատոմսերը

1.Թիկունքի ցավի դեպքում . վերցնել    1 քմ մաքուր սպիտակ կտոր, վրան 100 գ զենքի յուղ քսել և 3 գիշեր (առանց ընդմիջման) դնել թիկունքին:

2. Մեջքը տրորել մեղրով, ընդհատ ` ոսկորները մաշկից պոկելու  նման շարժումներով: Նույնը կրկնել հաջորդ օրը` մինչև ցավն անհետանա:

2.1. Երեխաների բրոնխիտի դեպքում խոզի յուղի մեջ 2 ձվից ձվածեղ անել, առատ աղ ցանել ու հենց սառչի,դնել երեխայի կրծքավանդակին ու  թողնել ողջ գիշեր:

2.2. Վերցնել կարմրագլուխ սոխ, մաքրել ու մեջտեղում փոսիկ բացել, մեջը շաքարավազ լցնել: Ամեն օր մի  այդպիսի գլուխ սոխ ուտել, մինչև լրիվ կազդուրվելը:

2.3. Հիվանդության առաջին փուլում մեկ անգամ մեկ թեյի գդալ գերչակի յուղ խմեցնել:

3. Դեմքի մաշկի բորբոքման համար հիվանդ տեղերին հոսող ջրերի քարերից պոկված ջրիմուռ

դնել:

4. Դիմանյարդի բորբոքման դեպքում ածուխի վրա կարմրացնել ասեղն ու թեթև հպումներով(ծակծկելով) մշակել սկզբում դեմքի առողջ հատվածը, այնուհետև հիվանդը: Թեթև այրվածքները շուտով կանցնեն` առանց հետքեր թողնելու:

5.Արյան բարձր ճնշման դեպքում բաժակի մեջ մեկ ճաշի գդալ եգիպտացորենի ալյուր լցնել ու վրան տաք ջուր ավելացնել այնքան, որ բաժակը լցվի: Թողնել մեկ գիշեր: Առավոտյան խմել` աշխատելով նստվածքը չխառնել:

6.1.Մազաթափության դեմ. մազերը լվանալ և վերջում ողողել  բաղեղի (плющ) թուրմով:

2.Մազերը լվանալ , սակայն օճառի փոխարեն օգտագործել բժշկական սպիտակ կավ: Դրանից հետո մեկ ամսվա ընթացքում մազաթափ մասերին քսել թեթևակի խորոված կիտրոն:

7.Շաքարախտի նախնական փուլում (երեխաների համար) հավաքել սպիտակ թթենու ծաղիկը, և եփուկ պատրաստել, դրանով ցողել երեխային:

8.Վախի դեպքում պետք է անմիջապես մի բաժակ ջուր խմել, որի մեջ ոչ մեծ քանակությամբ  շաքար է լուծված:

9.Երեխաների հազի դեպքում 100 գ մեղրը թարմ կարագի հետ խառնել ու ավելացնել մի քիչ վանիլին: Լավ խառնել, ընդունել օրական մեկ թեյի գդալ:

Դիտվել է 5279 անգամ:
Print Friendly

Leave a Reply