2010 թվականի 1-ին կիսամյակում աշխարհում ծովահենային հարձակումների թիվը 20 տոկոսով նվազել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2010 11:16

2010 թվականի առաջին կիսամյակում աշխարհում ծովահենների հարձակումների քանակն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ մոտավորապես 20 տոկոսով կրճատվել է, գլխավորապես, Ադենի ծոցում շարունակվող նավարկության պաշտպանության միջազգային գործողությունների շնորհիվ: Այդ մասին այսօր հաղորդել Է Ռոյթեր գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում բազավորված Միջազգային ծովային բյուրոյի (ՄԾԲ) զեկույցը: ՄԾԲ-ի կառույցի մեջ մտնող՝ Ծովահենության մոնիտորինգի կենտրոնը, որը գտնվում Է Քուալա Լումպուրում, 2010 թվականի հունվարից մինչեւ հունիս գրանցել Է 196 միջադեպ, մինչդեռ մեկ տարի առաջ տեղի է ունեցել 240 հարձակում:

Բյորոն նշել է անմիջականորեն Ադենի ծոցում հարձակումների թվի զգալի նվազում: Հաշվետու ժամանակամիջոցում այստեղ տեղի Է ունեցել 33 հարձակում՝ 2009 թվականի հունվար – հունիսի 86 գրոհի դիմաց: Դրա հետ մեկտեղ, սակայն, ծովահենային ակտիվության աճ Է տեղի ունեցել Սոմալիի արեւելյան ափի մոտ եւ Հնդկական օվկիանոսում. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մինչեւ 51 գրոհ՝ մեկ տարի առաջվա 44 հարձակման դիմաց: Սոմալիացի ծովահենները նախկինի պես մնում են գլխավոր սպառնալիքը համաշխարհային ծովային նավագնացության համար: Ընթացիկ տարում առայժմ նրանց հաջողվել Է զավթել 27 նավ, որոնցում եղել Է անձնակազմերի 544 անդամ:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply