Կհասցնի՞ արդյոք հայկական թնդանոթը ցրի կանխատեսվող կարկուտը

ՄԱՐԴԻԿ | | May 22, 2009 18:02

Ըստ Հայպետհիդրոմետի՝ Հայաստանի շրջանների մեծ մասում առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ։ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը տեղեկացնում է, որ հակակարկտային համակարգեր տեղադրված են միայն Արմավիրի մարզում և Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում։Սրանք արգենտինական համակարգեր են, որոնց պաշտպանության տակ գտնվում են շուրջ 3000 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր: Իսկ Արարատի մարզում այժմ տեղադրվում են հայ մասնագետների ստեղծած 12 հակակարկտային համակարգ։ Հատուկ սարքի միջոցով 3 ժամ առաջ որոշվում է՝ կարկուտ լինելու է, թե ոչ: Համակարգերը, որոնք աշխատում են հեղուկացված գազով, ցրում են թուխպերը` հնարավորինս կանխելով կարկուտ տեղալու հավանականությունը։ Հովսեփյանն ասում է, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին մի քանի անգամ արդեն իսկ ցրել են կարկտաբեր ամպերը:

Դիտվել է 1706 անգամ:
Print Friendly

Leave a Reply