Սննդային թունավորման դեպքեր 2010-ի 1-ին կիսամյակում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2010 10:43

Հանրապետությունում շարունակում են արձանագրվել սննդային թունավորման դեպքեր:

2010 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով, մինչև 14 տարեկան երեխաների մոտ դեպքեր չեն արձանագրվել և մահվան ելք չի գրանցվել:

2009 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 14 դեպք` 23 տուժածով, այդ թվում` 2-ը մինչև 14 տարեկան, մահվան ելք չի գրանցվել:

Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով` Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:

2010թ. առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրվել է սննդում թունավոր սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման 4 դեպք` 5 տուժածով, մահվան ելք չի գրանցվել:

2009թ. թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել 3 դեպք` 6 տուժածով, այդ թվում` 1-ը մինչև 14 տարեկան, մահվան ելք չի գրանցվել:

Կատարված համաճարակաբանական հետազոտությունից պարզվել է, որ արձանագրված բոլոր դեպքերում թունավորումների առաջացման պատճառը տուժածների կողմից պատահական վայրերից գնված կամ իրենց իսկ կողմից հավաքած սնկերի օգտագործումն է եղել:

2010թ. Լոռու և Շիրակի մարզերում արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված սննդային թունավորումների 2 դեպք` 59 տուժածով: Սննդային թունավորման պատճառը ոսկեգույն ստաֆիլակոկով և սալմոնելա էտերիտիդիսի հարուցիչներով ախտահարված սնունդն է եղել:

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply