Ներկայացվել է ՀԴՄ-ների ներդրման և կիրառման ռեժիմները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 15, 2010 16:24

Այսօր կառավարության նիստում հաստատվել է ՀԴՄ-ների ներդրման և կիրառման ռեժիմների թեթևացման մասին որոշման նախագիծը։ Նախագծի վերաբերյալ կառավարության մամուլի կենտրոնում տեղ է ունեցել ճեպազրույց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիետի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանի մասնակցությամբ։ Ըստ նրա` նախագծով նախատեսված է որոշակիորեն թեթևացնել հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների հետ կապված խնդիրները։ Թեթևացումը հիմնականում վերաբերում է հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերման և դրանց շահագործման համար նախկինում դրված պահանջներին։ Այսինքն` համաձայն նախկին կարգի, տնտեսվարող սուբյեկտը պարտավոր էր պայմանագիր կնքել որևէ մի սուբյեկտի հետ, որպեսզի վերջինս սահմանված ժամկետներում և համապատասխան ձևով հսկիչ դրամարկղային մեքենաների վերանորոգումներն իրականացներ։

«Շատ հաճախ լինում էր դեպքեր, երբ ժամանակի առումով խնդիրներ էր առաջանում, ձգձգվում էր գործընթացը։ Տվյալ պարագայում, համաձայն կառավարության որոշման, պարտադիր չէ որևէ սուբյեկտի հետ պայմանագիր ունենալը։ Հսկիչ դրամարկղային մեքենաների վերանորոգման աշխատանքները կարող են հենց տնտեսվարողները սեփական ուժերով կազմակերպել»,-ասել է Ռուբիկ Քոչարյանը։
Նշվել է, որ նախորդ տարվա սկզբից բավականին խստացված ռեժիմներ էին կիառվում կապված հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների հետ։ Ըստ նրա` նախկինում տնտեսվարողներն անծանոթ էին հսկիչ դրամարկղային մեքնենաներին, այդ պատճառով խստացումները ժամանակին օգտակար պայման էր, որպեսզի հնարավոր լիներ վերականգնել մեքենայի անսարքությունը։ Տնտեսվարողն այժմ ավելի ազատ է և ինքը կարող է որոշել պայմանագիր ունենալ այլ սուբյեկտի հետ, թե ոչ։

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply