«Անգլերեն»-ի բանավոր քննության թեստերը հեշտացվել են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 15, 2010 15:24

Այսօր մեկնարկեցին ներբուհական քննությունները, որոնք այս տարի իրականացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Քննությունների մեկնարկի առաջին օրը Երեւանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա»-ի ֆակուլտետում անցկացվեց «Անգլերեն» լեզվի բանավոր քննությունը, որին մասնակցում էին 110 դիմորդներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամլո պատասխանատու Գայանե Մանուկյանը, անգլերենի քննության մասնակցության համար հայտ է ներկայացրել 1 256 դիմորդ:

Անգլերենի քննությունները կացկացվեն հուլիսի 15-26-ը: Ինչպես նշեց անգլերեն բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Ապրեսյանը, իրենք բավական շատ սպասելիքներ ունենք անգլերենի բանավոր քննությունից: ,Բանավոր խոսքն ունի իր առանձնահատկությունները եւ այն գրավորից բավականաչափ տարբերվում է:Եթե երեխաները պատրաստ են դրան, կկարողանան հեշտությամբ հաղթահարել թեստըե,- ասաց նա: Անդրադառնալով այն տարածված կարծիքին, համաձայն որի դիմորդներն առավել պատրաստված են ներկայանում անգլերենի քննությանը, քան հայերենին, Մարգարիտա Ապրեսյանը նշեց, որ անգլերեն լեզվի քերականությունը շատ ավելի հեշտ է, քան հայերենինը:

«Ժամանակին նույնիսկ Բայրոնը հայերեն սովորելիս դժվարությունների է հանդիպել: Նաեւ կա այն հանգամանքը, որ օտարի հանդեպ ավելի ուշադիր ես եւ ավելի շատ ես ջանք թափում»,- ասաց նա: Հանձնաժողովի նախագահը նաեւ նշեց, որ ինքը բավականաչափ գոհ է քննությանը ներկայացողների մակարդակից: «Դիմորդները գալիս են բավականին պատրաստված, եւ այդ միտումը գնալով մեծանում է, որի շնորհիվ մուտք ենք գործում միջազգային ասպարեզե,- ասաց նա` ավելացնելով, որ հիմա ուսուցիչներն էլ են ձգտում միջազգային մակարդակի գիտելիքներ տալ: Նախորդ տարիների համեմատ,թեստերը բավականաչափ հեշտացվել են: ,Թեստը կազմված է այնպես, որ ցուցադրվի երեխայի 50 տոկոս գիտելիքը եւ նույնքան էլ տրամաբանությունը»,- ասաց նա:

Դիտվել է 2831 անգամ:
Print Friendly

Leave a Reply