Էդիկ Բարսեղյանը` Արարատի մարզպետ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 15, 2010 15:16

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվեց Էդիկ Բարսեղյանը: Նշենք, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով Է. Բարսեղյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթեց բեղմնավոր աշխատանք:

Է. Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու է մարզի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: «Ես վաղ եմ համարում խոսել մարզի խնդիրների մասին: Առաջիկայում նախատեսում եմ մարզի բոլոր համայնքներում շրջել եւ անձամբ ծանոթանալ խնդիրներին»,-ասաց Է. Բարսեղյանը: Նշենք, որ մինչ այս, Էդիկ Բարսեղյանը զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը:

Ի դեպ, նա արդեն դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար:

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply