«Ազադլըգ». «Ադրբեջանը Ալիեւի անվան երգի-պարի հանրապետություն է»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 15, 2010 14:46
Ադրբեջանում Հեյդար Ալիեւի առաջին անգամ իշխանության գալու օրը տոնակատարություն է արվում: Հեյդար Ալիեւի անվան «Երգի-պարի» հանրապետության քաղաքացիները նվագում, երգում, պարում են:«Է, ինչու չպարեն: Մի երկրում, որ 7 հեռուստատեսությունների 70 տոկոս եթերը նվիրվում է թամադայության, երգասացության, նվագածության վերաբերյալ քննարկումներին, այնտեղ նաեւ կպարեն: Բոլոր երգի-պարի մրցույթների բացումն ու փակումն սկսվում եւ ավարտվում է համազգային առաջնորդի՝ թամադայության, դերասանության, պարելու մասին ասած խոսքերով», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլիգ»-ը, նշելով, որ «ադրբեջանական ժողովուրդը պարող ժողովուրդ է, բայց մի օր էլ նյարդերը կպարացնի»:
«Արեւի տակ տանջվող գյուղացու բերքը ինքնարժեքից ցածր վաճառել հարկադրող մոնոպոլիստը դա բացատրում է երկրին փող պետք լինելով, որպեսզի հետո այդ փողը երկինք ցրի՝ մեծ առաջնորդի հիշատակին նվիրված համերգի ժամանակ տրվող միլիոնավոր մանաթ արժողությամբ հրավառությամբ: Այդ օրն ամեն մեկը մի բան է տոնում: Մեկն իր թալանչիության սկիզբը, մյուսը՝ ճակատում զոհված որդու դիակը գրկելու օրը: Իլհամ Ալիեւի համար այդ օրերի հիշողությունները պատմող նրա հոր գործընկերները երեւի բացատրում են նրան, թե ինչպես են ինտրիգների ենթարկել երկիրը, ինչպես է գլուխ բարձրացրել կաշառակերությունը՝ կրթության բնագավառում եւ հավելագրումները՝ տնտեսության մեջ:
Ինչպես չգժվի եւ պարի ժողովուրդը, երբ պատմում ես նրան պատերազմի մասնակիցներին իրար թշնամացնելու առաջնորդի պատմական քաղաքական երթի մասին: Հեյդար Ալիեւի իշխանությունից Ադրբեջանի ժողովուրդը կաշառակերության հորձանուտ եւ ընտանեական բռնապետություն, համաշխարհային պատմությունը՝ 21-րդ դարում դեմոկրատական հանրապետությունից միապետության անցման օրինակ է շահել: Ըստ մեզ` արժե պարել: Ադրբեջանական ժողովուրդը պարող ժողովուրդ է, բայց, կարծես, մի օր էլ իր նյարդերը կպարացնի», -եզրահանգում է «Ազադլըգ»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
