«Պարտիզանը» կշարունակի հարձակվել

Օրվա լուր | | July 15, 2010 14:22

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» անհաջողության մատնվեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում: Մեր ֆուտբոլիստները Բելգրադում պարտվեցին տեղի «Պարտիզանին» 1:3 հաշվով: Փաստորեն, հրաշք չկատարվեց: Մեկ շաբաթ հետո Երևանում կայանալիք երկու թիմերի պատասխան խաղից առաջ «Փյունիկի» գործերը լավ չեն: Հայաստանի ներկայացուցիչները կորցնելու բան չունեն և ստիպված կլինեն  բախտ որոնել մրցակցի դարպասի մատույցներում: Թերևս, այդ է պատճառը, որ «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոևիչն իր թիմի տարած հաղթանակից հետո ասել է, որ պատասխան խաղում չեն պատարաստվում մտածել միայն պաշտպանվելու մասին և հարձակողական ֆուտբոլ են խաղալու:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply