Հրդեհ «Ջերմուկ» հյուրանոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 15, 2010 12:26

Հուլիսի 14-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում` Ջերմուկի Շահումյան 28 հասցեում գտնվող «Ջերմուկ» հյուրանոցում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարար ջոկատը: Քիչ անց օգնության է մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.16-ին, մարվել` 12.30-ին:

Ամբողջությամբ այրվել է 7, մասնակի` 8 սենյակ, 1 սանհանգույց եւ միջանցքի` 250 քմ մակերեսով գորգը: Ընդհանուր առմամբ` այրվել է 350 քմ տարածք:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ ծխապատ գոտուց դուրս են բերվել երկու քաղաքացի` Երեւանի բնակիչներ Հ. Եղիազարյանը եւ Ռ. Վարդանյանը:

Զոհեր ու վիրավորներ չկան:

Նույն օրը, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդանի «Վերին Աղբյուրակ» թաղամասի թիվ 30 տան բակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.35-ին, մարվել` 15.22-ին:

Այրվել է անասնագոմի տանիքը` 3 քմ մակերեսով եւ կից պահեստավորված 9 տոննա անասնակերը:

Նույն օրը, ժամը 12.13-ին Արարատի մարզից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգավետի գյուղապետարանի շենքին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.50-ին, մարվել` 15.10-ին:

Այրվել է 600 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 160 հակ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդանի «Վանատուր» թաղամասում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.52-ին, մարվել` 17.56-ին:

Ա. Հակոբյանին պատկանող տան բակում այրվել է 2 տոննա ծավալով խոտի դեզ:

Հուլիսի 14-15-ը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ որոշ մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երեւանի Նուբարաշենի «Անտառտնտեսության» տարածքում այրվել է 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Արզական գյուղում` 500 քմ, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի «Արգյազ» կոչվող տարածքում` 2000 քմ, Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` 2000 քմ, Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ գյուղին կից սարալանջին` 20 հա մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ:

Երեւանի «8-րդ հրաշալիք» ռեստորանի մոտ` այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Բագրատունյաց պողոտայում` 3000 քմ, իսկ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մանկապարտեզի տարածքում` 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply