Հայտնաբերել է դիակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 15, 2010 12:20

Այսօր  ժամը 00.05-ին Եղվարդի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի տարածքում գտնվող ջրամբարում դիակ է հայտնաբերվել եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 01.38-ին հրշեջ-փրկարարների ու ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով ջրամբարից դուրս է բերվել անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու դի:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply