Ջրահեղձում Արմավիրում. մահացել է 20-ամյա երիտասարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 15, 2010 12:16

Արմավիրի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում մարզի Ջանֆիդա գյուղի լճում ջրահեղձվել է Արմավիր գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Գարուշ Յալվրյանը:

Տեղի ուժերով Գ. Յալվրյանը դուրս է բերվել լճից ու տեղափոխվել Արմավիր քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ ժամը 20.20-ի սահմաններում մահացել է:

Դեպքի վերաբերյալ մարզային փրկարարական վարչություն ահազանգ չի ստացվել:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply