Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2009 16:28

ՇիռնակԱյսօր առավոտյան Թուրքիայի Շիռնակ հարավարեւելյան նահանգում 4 մարդ է զոհվել և 9-ը` վիրավորվել բանվորների փոխադրող ավտոմեքենայի պայթեցման հետևանքով: Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ի էլեկտրոնային կայքէջը, ականը դրված է եղել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների կողմից:

Դեպքից անմիջապես հետո վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ տարածքում քուրդ զինյալների հետապնդման գործողություններ են սկսել: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Դիտվել է 1610 անգամ:
Print Friendly

Leave a Reply