10 օրում օձի խայթոցի 7 դեպք է արձանագրվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 15, 2010 10:27

Հուլիսի 12-ին օձի խայթոցի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիական բաժանմունք է ընդունվել Շիրակի մարզի Գյումրու բնակիչ 1992թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանը:

Օձի խայթոցի հետևանքով հուլիսի 11-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է ընդունվել Տավուշի մարզի բնակիչ Արսեն Գևորգյանը:

Հուլիսի 9-ին օձի խայթոցի հետևանքով Աբովյանի բժշկական կենտրոն է ընդունվել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի բնակիչ 1961թ. ծնված Եփրեմ Սաֆարյանը:

Հուլիսի 7-ին օձի խայթոցի հետևանքով Արտաշատի բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի Փոքր Դվին գյուղի բնակիչ 1995թ. ծնված Լենա Մոդովան:

Օձի խայթոցի հետևանքով հուլիսի 5-ին «Էրեբունի»  բժշկական կենտրոն է ընդունվել Երևանի բնակիչ 1982թ. ծնված Տանյա Անաստասյանը: Հիվանդը հրաժարվել է բուժօգնությունից, քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանում ստանալով դեքսամետազոն` ինքնակամ հեռացել է հիվանդանոցից:

Հուլիսի 3-ին օձի խայթոցի հետևանքով «Մալաթիա» բժշկական կենտրոն է ընդունվել Երևանի բնակիչ 1955թ. ծնված Գագիկ Մաիլյանը:

Նույն օրը օձի խայթոցի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել Մասիս քաղաքի բնակիչ 1970թ. ծնված Կարեն Ջամալյանը:

Ինչպես հաղորդում է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը, հիվանդներն անմիջապես ստացել են անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, նաև հակագյուրզին:

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply