ԼՂՀ Մարտակերտին սահմանամերձ գոտում ադրբեջանական զինուժը փորձել է տապալել բերքահավաքի ընթացքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2010 16:58

ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ գոտու երկայնքով ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումների կողմից պարբերաբար հրդեհվում են շրջակա խոտածածկ տարածքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանը, ամեն տարի այս ժամանակ, երբ դաշտերում կատարվում է հացահատիկայինների բերքահավաքը, ադրբեջանական զինուժի կողմից փորձեր են կատարվում հրդեհների միջոցով տապալել բերքահավաքի ընթացքը:

«Այս տարի եւս հունձը սկեսլուց ի վեր հակառակորդը շարունակում է իր նենգ գործողությունները: ԼՂՀ փրկարար ծառայության աշխատակիցների եւ հողօգտագործողների անմիջական մասնակցությամբ հաջողվել է ժամանակին մարել հրդեհները»,- նշեց Ս. Օհանյանը: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի խոսքերով, առայսօր շրջանի ցանքատարածությունները չեն տուժել հրդեհներից եւ հողօգտագործողները շարունակում են արդյունավետ իրականացնել բերքահավաքը:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply