Հայրապետյանը և Ալոյանը` «Ուժեղագույնների մրցաշարի» հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 6, 2009 15:39

Մերձմոսկովյան Չեխովո քաղաքի մարզապալատում անցկացվեց բռնցքամարտի «Ուժեղագույնների մրցաշար»-ը: Ամեն քաշային կարգում հանդես եկավ 8-ական բռնցքամարտիկ: Մրցաշարի արդյունքով պետք է համալրվեր Ռուսաստանի հավաքականը, որը նախապատրաստվելու է աշխարհի առաջնությանը: Իրենց լավագույնս դրսևորեցին մի խումբ հայ բռնցքամարտիկներ. 48 կգ և 51 կգ քաշային կարգերում համապատասխանաբար հաղթողներ ճանաչվեցին Դավիթ Հայրապետյանը (Չելյաբինսկի մարզ) և Միշա Ալոյանը (Նովոսիբիրսկի մարզ): Երկրորդ մրցանակակիրներ դարձան 57 կգ քաշային Արայիկ Համբարձումովը (Ստավրապոլի մարզ) և 96 կգ քաշային Դավիթ Առուստամյանը (Մոսկվա):

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply