Քննարկվել են «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլի արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 14, 2010 16:12
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Երկու` պիլոտային և հիմնական փուլով իրականացվող ծրագիրն ուղղված է ՀՀ կառավարության կողմից ընդունված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարության իրականացմանը` նպատակ ունենալով նպաստել բնակչության համակարգչային հագեցվածության ապահովմանը և ինտերնետի հասանելիության աճին։
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի 2009 թ. սեպտեմբերին մեկնարկած պիլոտային փուլի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։ Ներկայացվել են պիլոտային փուլի հիմնական ցուցանիշները, մասնավորապես, համակարգիչների վաճառքի, սպասարկման և ապառիկ վաճառքի պայմանները։
Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply