ԱՄՆ-ը չի խոչընդոտի Իսրայելին` հարվածել Իրանի միջուկային կայանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2009 14:51

Ջո Բայդեն«Եթե Իսրայելը համարի, որ Իրանի միջուկային ծրագիրը խաթարում է իր անվտանգությունը, ապա Վաշինգտոնը չի խանգարի Թել Ավիվին ռազմական գործողություններ նախաձեռնել Թեհրանի դեմ»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը` ավելացնելով, որ Ամերիկան չի կարող ինքնիշխան պետությանը` Իսրայելին թելադրել իր կամքը` դիմել այս կամ այն քայլին: «Իսրայելն ինքը կարող է որոշել ինչպես վարվել այս կամ այն երկրի դեմ»,-հայտարարել է Բայդենը «ABC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Մյուս կողմից` Ամերիկյան միացյալ զինուժի Գլխավոր շտաբի պետ ադմիրալ Մայքլ Մոլենը հայտարարել է, որ Իրանի միջուկային կենդրոնների վրա ցանկացած հարձակում «կսասանի տարածաշրջանի կայունությունը». «Ինձ մտահոգում են Իրանի վրա ցանկացած հարձակում կատարելու մասին խոսակցությունները, որովհետև դա կվտանգի կայունությունը և անկանխատեսելի հետևանքներ կթողի» ,- հայտարարել է ադմիրալը:

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply