Առայժմ` 12 մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 14, 2010 14:03

Շուրջ մեկ ամիս է մնացել մինչև Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի մեկնարկը: Արդեն հայտնի է դարձել, որ Հայաստանից այդ ստուգատեսին մասնակցելու իրավունք ունեն մեր երկրի 12 ներկայացուցիչներ: Հնարավոր է առաջիկայում այդ թիվը մեծանա, եթե հրավերով  խաղերում իրենց կարողությունները փորձելու թույլտվություն ստանան նոր մարզիկներ: Ահա թե Հայստանից ովքեր են հանդես գալու պատանեկան օլիմպիական խաղերում` ծանրորդներ Սմբատ Մարգարյանը, Գոռ Մինասյանը, հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը, նետաձիգ Վասիլ Շահնազարյանը, մարմնամարզիկ Դավիթ Վարդանյանը, ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը, բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը, ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը, աթլետ Դիանա Խուբասերյանը, կանոե վարող Էդգար Բաբայանը, ջրացատկորդ Գևորգ Պապոյանը:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply