Այսօր Բաստիլի գրավման օրն է. նախագահը շնորհավորել է ֆրանսիացիներին ազգային տոնի առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 14, 2010 12:22

Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Հանրապետության ղեկավարը շնորհավորելով Ազգային տոնի առթիվ, համոզմունք է հայտնել, որ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները մշտապես կգտնվեն բարձր մակարդակի վրա: «Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում մեր երկրների միջեւ ավանդական բարեկամության վրա հիմնված սերտ համագործակցության մասին»,-ասել է ՀՀ Նախագահը:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply