Կապանում բնակարան է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2010 11:12

Հուլիսի 13-ին, ժամը 18.20-ին  հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքի 27 բնակարանում:

Դեպքի վայր են մեկնել Կապան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է  ժամը 18.35-ին, մարվել` ժամը 19.00-ին:

Այրվել են ննջասենյակը` 12 քմ. մակերեսով, 2 մահճակալ եւ 1 զգեստապահարան:

Նույն օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ որոշ մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` «Եռաբլուր» պանթեոնին հարակից տարածքում այրվել է 1 հա խոտածածկ տարածք, Ծովակալ Իսակով եւ Բագրատունյաց պողոտաների հատման հարակից տարածքում` 1500 քմ. խոտածածկ տարածք, Բաբայան փողոցի թիվ 2 շենքին հարակից տարածքում` 1000 քմ. խոտածածկ տարածք, Ազատության պողոտայում` 1000 քմ. մակերեսով խոտածածակ տարածք:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանին հարակից տարածքում (2 հա խոտածածկ տարածք), Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 9 շենքին հարակից տարածքում (1500 քմ. խոտածածկ տարածք), Կոտայքի մարզի Զովունի գյուղում (3 հա խոտածածկ տարածք և 1 հա ծիրանի այգի), Արագածոտնի մարզի Արտենի և Արագածավան գյուղերի հողատարածքներում (35 հա խոտածածկ տարածք), Արարատի մարզի Դալարիկ գյուղին հարակից տարածքում (3 հա խոտածածկ տարածք), Տավուշի մարզի Աչաջուր գյուղին հարակից տարածքում (3.5 հա խոտածածկ տարածք), Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում (6 հա խոտածածկ տարածք), Սևան քաղաքի Կենտրոնական հիվանդանոցին հարակից տարածքում (5000 քմ. խոտածածկ տարածք):

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply