Լուսանկարչական ցուցահանդեսը չկայացավ` քաղաքապետարանի անհիմն պատճառաբանությամբ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 13, 2010 18:25

Վարդավառի տոնի առթիվ հուլիսի 12-ին Սիրահարների այգում անցկացվելիք լուսանկարների ցուցահանդեսը չի կայացել: Ինչպես հայտնեց ցուցահանդեսի հեղինակ, դիզայներ Արա Ասլանյանը, քաղաքապետարանը մերժել է ցուցահանդեսի անցկացումը` համարելով այն ոչ նպատակահարմար:

«Մենք չենք կարողանում հասկանալ, թե քաղաքապետարանը ոչ նպատակահարմար համարելով, ինչն ի նկատի ունի,-ասում է Ասլանյանը,-քանի որ մերժման մեջ որևէ կոնկրետ պատճառաբանություն չկա»:

Նշենք, որ օրեր շարունակԱրա Ասլանյանն ու լուսանկարիչ Առնոս Մարտիրոսյանը «թրջում էին» հայ աստղերին և թրջված լուսանկարում, որպեսզի այդ լուսանկարները հուլիսի 12-18-ը Վարդավառի տոնի առթիվ զարդարեին Սիրահարների այգին` հանրությանը ներկայացնելով նշանավոր հայ աստղերին միանգամայն նոր ոճով:

Ցուցահանդեսի հեղինակը չկայացած ցուցահանդեսի բացման օրն այգում էր, որպեսզի հյուրերին ներկայացներ իրավիճակը:

«Մարդիկ գալիս են, չգիտեմ` ինչպես բացատրեմ, ստիպված ասում եմ` ցուցահանդեսը տեղափոխվել էմինչև շաբաթվա վերջ, իսկ ամենավատն այն է, որ այս պահին ոչինչ անել չեմ կարող»,-ասում է Ասլանյանը` հույս ունենալով առաջիկա օրերին հարցը լուծել:

Ասլանյանը գտնում է, որ քաղաքապետարանը պետք է մերժման մեջ նշեր պատճառները, որպեսզի իրենքհամապատասխան հետևություններ անեին և ոչ թե վերջին պահին կանգնեին փաստի առաջ.

«Միգուցե մենք ինչ որ բան իսկապես սխալ ենք արել` դիմումն ենք ուշ ներկայացրել կամ դիմումի ձևն ենք սխալ գրել, չգիտեմ, բայց մերժել` առանց պատճառաբանության, դա ուղղակի ճիշտ չէ»,-ասում է նա:

Ասլանյանը պատրաստվում է վաղը քաղաքապետարան ներկայանալ նոր դիմումով` այս անգամ ցուցահանդեսի վերաբերյալ առավել ծավալուն տեղեկատվությամբ:

«Նոր դիմում ներկայացնելու հետ մեկտեղ նաև բացատրություն ենք պահանջելու մերժման վերաբերյալ, իսկ եթե բացատրություն չլինի, արդեն` պատասխանատվություն,-ասում է Ասլանյանը,-քանի որ մարդիկ մե՛զ կարող են անպատասխանատու համարել»:

Ասլանյանը հույս ունի, որ ցուցահանդեսն անպայման կկայանա, և մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու թրջված հայ աստեղերի լուսանկարները շաբաթվա վերջին:

Նշենք, որ գաղափարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, և թրջված լուսանկարվելու ու իրենց լուսանկարները Սիրահարների այգում ներկայացնելու ցանկություն էին հայտնել Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Արմինկան, Նազենի Հովհաննիսյանը, Իգոր Գլումովը, Հասմիկ Կարապետյանը, Արամ mp3-ն, Արսեն Սաֆարյանը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը, Ավետ Բարսեղյանը, Լուիզա ներսիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Հովոն, Նարեկ Բավեյանը և էլի շատ աստղեր:

Դիտվել է 3014 անգամ:
Print Friendly

Leave a Reply