Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 13, 2010 16:26

Այսօր տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26111110 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 507 մլն դրամ, որից մրցակցային` 3 357 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 150 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 961 037 196 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 8.0194 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը` 8.5000 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 11 դիլեր:

ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայություն

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply