Սերժ Սարգսյանն ընդունել է Իսրայելի օմբուդսմանին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 13, 2010 15:56

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իսրայելի պետության Պետական վերահսկիչ եւ օմբուդսման Միխա Լինդենշտրաուսին: Հանրապետության ղեկավարը կարեւորել է Իսրայելի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Հանրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Իսրայելի օմբուդսմանի գրասենյակի միջեւ ձեւավորված համագործակցությունն ու կարեւորել փորձի փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքը:

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply