Խոզերի հարկադիր սպանդ` Սյունիքի Խդրանց գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 13, 2010 13:04

Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղում հարկադիր սպանդի է ենթարկվել հինգ տնտեսության պատկանող 70-ից ավելի խոզ` 58-ը մայր խոզեր, մյուսները` խոճկորներ, որոնք վարակված են եղել մինչեւ այսօր չպարզված հիվանդությամբ: Եվս երկու տասնյակ խոզ սատկել էր դրանից առաջ: Ըստ գյուղապետ Անդրանիկ Բաբայանի` գյուղի բոլոր խոզերը ջերմում էին, եւ վաղ թե ուշ, պետք է սատկեին:

Անգամ իր` գյուղապետի խոզերը, որոնք համարվում էին առողջ եւ ժամանակին մեկուսացվել ու ձեռնարկվել են պրոֆիլակտիկ բոլոր միջոցառումները, եւս վարակվել են եւ ենթարկվել սպանդի: Կենդանիների դիակները թաղվել են մեկուկես մետր խորությամբ փոսում: Առայժմ հիվանդ խոզերից վերցված նմուշների ուսումնասիրության արդյունքները պատրաստ չեն, սակայն գյուղացիները համոզված են, որ հիվանդությունն աֆրիկյան ժանտախտ է, ինչը գյուղում բռնկվել էր նաեւ երկու տարի առաջ: Անասնաբույժները հավաստիացնում են, որ Խդրանցի հարեւան եւ ոչ մի գյուղում խոզերի շրջանում հիվանդության նշաններ ներկա պահին չկան:

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply