Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 13, 2010 12:59

Հուլիսի 9-13-ը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ ՀՀ մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երեւանի «Հույսի ավան» թաղամասում այրվել է 5000 քմ մակերեսով խոտ, Արմավիրի Արտիմետ գյուղում` 3000 քմ ցորենի հնձած արտ, Երեւանի «Եռաբլուր» պանթեոնի մոտ` 10 հա, Երեւանի Գայի պողոտայում գտնվող «Ստվեր» բենզալցակայանի մոտ` 6000 քմ, նույնքան էլ` «Հաղթանակ» զբոսայգում խոտածածկ տարածք, ծառեր ու թփուտներ: Երեւանի  Արտաշիսյան փողոցում այրվել է 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ կոճղեր:

Կոտայքի մարզում` Աբովյանի գերեզմանատան տարածքում այրվել է 7000 քմ, 6-րդ եւ 8-րդ միկրոշրջանների միջանկյալ տարածքում` 6000 քմ, Ներքին Պտղնի գյուղի գերեզմանոցում` 8000 քմ, Կամարիս գյուղում` 7000 քմ, իսկ Երեւանի «Արաբկիր» զբոսայգու տարածքում` 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ:

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի  7-րդ կմ-ում այրվել է 15 հա մակերեսով խոտածածկ տարածք:

Երեւանի Լենինգրադյան փողոցում այրվել է 3000 քմ, Նորագավթի 13-րդ փողոցում` 3000 քմ, Նոր Նորքի 8-րդ զանգվածում` 2000 քմ, Արմավիրի Ոսկեհատ գյուղի գերեզմանատան տարածքում` 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այրվել է հնձած ցորենի արտ` 5000 քմ մակերեսով:

Բյուրեղավանի «Արզնի անտառտնտեսություն» ՊՕԱԿ-ի մոտ այրվել է 3000 քմ,  Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատան մոտ`  7000 քմ, Նորաբաց գյուղում` 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գերեզմանոցում այրվել է 5600 քմ,   Ավան վարչական շրջանի գերեզմանոցում` 2500 քմ, Սիլիկյան թաղամասի գերեզմանոցում` 2500 քմ, Աշտարակի քաղաքային գերեզմանոցում` 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտ այրվել է 8000 քմ հնձած արտ ու խոտածածկ տարածք: Ջրաշեն գյուղի գերեզմանոցի մոտ` 6000 քմ խոտ, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում` 5000 քմ, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի  գերեզմանոցում` 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Արամուս գյուղի գերեզմանոցում այրվել է  5000 քմ խոտածածկ տարածք, ծառեր ու թփուտներ:

Երեւանի «Հաղթանակ» կամրջին հարակից տարածքում այրվել է 4000 քմ,  Հրազդանի կիրճում` նույնքան մակերեսով խոտածածկ տարածք:

Նոր Գեղիի նախկին երկրաբանական արշավախմբի պահեստի մոտ այրվել է 8000 քմ  մակերեսով խոտածածկ տարածք:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply