3 օրում 5 մարդ է խեղդվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 13, 2010 12:50

Հուլիսի 10-ին Վանաձորի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.40-ի սահմաններում Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող արհեստական լճակում ջրահեղձ է եղել նույն քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Արամ Մեհրաբյանը:

Դին լճակից դուրս է բերվել տեղի ուժերով:

Նույն օրը Կոտայքի մարզից հաղորդել են, որ մարզային փրկարար ջոկատի կողմից վերսկսվել են Չարենցավանի ջրամբարի ու Արագյուղի պոմպակայանին հարակից տարածքում հուլիսի 6-ին ջրանցքն ընկած` 1985 թ. ծնված Կ. Խոջոյանի որոնողական աշխատանքները:

Աշխատանքների ընթացքում ստացված տեղեկությունների համաձայն` ենթադրություն է  արվել, որ Կ. Խոջոյանի դին կարող է գտնվել Արգելի ջրամբարում, եւ որոնողական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է դատարկել Արգելի ջրամբարը:

Հուլիսի 11-ին, Ժամը 12.30-ի սահմաններում մարզի Նոր եղի գյուղի այգիների հատվածով անցնող խողովակի մեջ հայտնաբերվել են մարդկային մարմնի հատվածներ, որոնք տեղափոխվել Աբովյանի հիվանդանոցի դիահերձարան: Այնտեղ հարազատների կողմից հաստատվել է նրանց պատկանելիությունը Կ. Խոջոյանին:

Որոնողական աշխատանքները ավարտվել են, ջրի հոսքն Արգելի ջրամբար` վերականգնվել:

Հուլիսի 11-ին  ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Գավառի Արծվաքար թաղամասի անասնագոմերի մոտ` Սեւանա լճում մարդ է խեղդվել:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 13.34-ին ջրափրկարար-ջրասուզակների կողմից լճից դուրս է բերվել Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչ` 1990 թ. ծնված Մեխակ Շահրիկյանի դին:

Հուլիսի 11-ին, ժամը 19.28-ին Շիրակի մարզում ստացված ահազանգի համաձայն` Վահրամաբերդ գյուղի եկեղեցու մոտ` Ախուրյան գետը տղամարդ է ընկել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան ջոկատը:

Տեղում պարզվել է, որ Ախուրյան գետում լողանալիս ջրահեղձվել է յումրիի բնակիչ` 1985 թ. ծնված Արմեն Ղարագյոզյանը:

Մինչեւ ժամը 21.30-ը իրականացված որոնողական աշխատանքները ավարտվել են անարդյունք:

Հաջորդ օրն առավոտյան դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը :

Հուլիսի 12-ին, ժամը 09.18-ին Ախուրյան գետից ջրասուզակներ դուրս են բերել Ա. Ղարագյոզյանի դին եւ հանձնել իրավապահ մարմիններին:

Երեկ ժամը 14.55-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ որիս-Երեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին հարակից «Սդղի» կոչվող լճում երեխա է խեղդվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր հասնելով պահանջել է ջրասուզակի օգնություն:

Ժամը 16.30-ին տեղի ուժերով ջրից դուրս է բերվել որիսի բնակիչ, 1994 թ. ծնված Արման  Ավետիսյանի դին, որը հանձնվել է իրավապահ մարմիններին:

Դիտվել է 2761 անգամ:
Print Friendly

Leave a Reply