ԲՀԿ-ն երանի է տալիս Երևանի քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 22, 2009 17:23

Այսօր Երևանի քաղաքապետի` իրար մրցակից ու թշնամի վեց թեկնածու կուսակցություններն ու Ազգային կոնգրես դաշինքը մի սեղանի շուրջ մամուլի ասուլիս տվեցին:

ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ասում է, որ ընտրապայքարի ընթացքում անհանդուրժողականությունն այնքան է մեծացել, որ կոալիցիայի ներսում սկսել է ուժային պայքար` ակնարկելով Բարգավաճի ու Հանրապետականի առճակատումը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանի համար գլխավոր մտահոգությունն ընտրակաշառք բաժանելն է. «Մեր կուսակացության համար միանշանակ անընդունելի է ժողովրդին բարոյալքելու ճանապարհով ընտրություններում 100-200 ձայն ավելի հավաքելը»,-ասում է նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանն ասում է, որ իրենք տալիս են միայն իրատեսական խոստումներ: «Մենք, իհարկե, չենք ժխտում, որ անելիքներ շատ կան: Բայց խոստումներ չենք շռայլում»:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը որպես քաղաքապետի դրական օրինակներկայացնում է 70-ականների Երևանի քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանին, ով առավոտյան աշխատանքը ոչ թե իր կաբինետից էր սկսում, այլ քաղաքում շրջելով:

ՀԱՍԿ ներկայացուցիչ Մովսես Շահվերդյանի գնահատմամբ էլ` Հայաստանում քաղաքական դաշտը չի կայանում և չի գաղափարականացվում, ինչի համար մեղավոր են նույն իշխանություններն ու իշխանության մաս կազմող կուսակցությունները:

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply