Եվրոպացիների մեծամասնությունը կողմ է փարաջայի արգելմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2010 12:16

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի բնակիչների մեծամասնությունը պաշտպանում է հասարակական վայրերում փարաջա կրելու արգելքի սահմանումը, ամերիկացիների մեծամասնությունը հակառակ տեսակետն ունի:

Ամերիկյան «Պյու» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն` Ֆրանսիայում փարաջա կրելու արգելքի կողմնակիցները կազմում են 82 տոկոս, Գերմանիայում` 71 տոկոս, Մեծ Բրիտանիայում` 62 տոկոս, Իսպանիայում` 59 տոկոս:

Միեւնույն ժամանակ ամերիկացիների 65 տոկոսը դեմ է նման արգելքին, միայն 28 տոկոսն է աջակցում այդ միջոցառմանը: Նշված երկրներում փարաջայի դեմ ավելի հաճախ հանդես են գալիս 55-ից բարձր տարիքի մարդիկ:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply