Մեծ փողեր ֆուտբոլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 13, 2010 12:12

Ֆուտբոլում մեծ փողեր են շրջանառվում: Եվ ահա, պարզվել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ֆուտբոլի  աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականի հաղթանակից հետո այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գանձարկղը հարստանալու է 23,7 մլն եվրոյով: Եզրափակչում իսպանացիներին պարտված հոլանդական ընտրանին կվաստակի 19 մլն եվրո: 16-ական միլիոն եվրո կստանան Գերմանիայի և Ուրուգվայի ընտրանիները, որոնք պարտվել են այդ ստուգատեսի կիսաեզրափակչում: Քառորդ եզրափակչի մասնակիցները` Գանայի, Պարագվայի, Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականներին կհանձնվի 14,2-ական միլիոն եվրո:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply