ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է բելգիացի ուսանողների և դասախոսների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 13, 2010 11:54

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում  հուլիսի 10-ին  տեղի է ունեցել ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավար Գեորգի Պետրոսյանի հանդիպումը Բելգիայի տարբեր համալսարանների դասախոսների և ուսանողների խմբի հետ:

Հյուրերի խնդրանքով նախարարը պատասխանել է լայն շրջանակ ընդգրկող հարցերի, որոնք վերաբերվում էին ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ԼՂՀհետպատերազմյան վերականգնումներին և տնտեսական զարգացմանը, երկրում ժողովրդավարական գործընթացներին, միջազգային հանրությանը Արցախի մասին անաչառ տեղեկատվության ներկայացմանը և այլն:

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի: Ղարաբաղի անկախությունը մեր ղեկավարության և ժողովրդիոչ միայն այսօրվա քաղաքական կամքն է: Դա հասկանալու համար պետք է անդրադառնալ պատմությանը: Եթե մենքիրավունք ենք ունեցել մեզ պարտադրված պատերազմը դադարեցնող փաստաթղթեր ստորագրել, ապա, բնականաբար,իրավունք ունենք կառուցել մեր ազատ ապագան: Հենց այս դրույթից ելնելով պետք է դիտարկել շատ քայլեր, որոնքնախաձեռնում է և կնախաձեռնի ԼՂՀ-ն»,- նշել է Գեորգի Պետրոսյանը:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշման վրա` ԼՂՀ ԱԳՆղեկավարը ընդգծել է,- «Մենք խոսում ենք իրավունքի մասին, իսկ Ադրբեջանը` տարածքների մասին: Այդ պատճառովպաշտոնական Բաքուն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հետ որևէ շփման գնալ: Դեռ ավելին, Ադրբեջանումամենաբարձր մակարդակով սիստեմատիկորեն հայտարարում են զավթողական նկրտումների մասին: Ուստի այսօրվադրությամբ կողմերի միջև դիրքորոշումների ընդհանուր եզրեր չկան, չնայած մենք Ադրբեջանին բազմիցս առաջարկել ենքնստել բանակցային սեղանի շուրջ»:

Բելգիական պատվիրակության անդամները նկատել են ԼՂՀ նշանակալի հաջողությունները քաղաքացիականհասարակության կառուցման և տնտեսական առաջընթացի առումով:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply