Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի հյուրերի և մասնակիցների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 13, 2010 11:26

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ի երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Հանդիպման մասնակիցները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են գործունեության 7 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաջողություններն ու այս տարվա մրցութային ծրագրերը: Նրանք ընդգծել են, որ տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը, աճում է փառատոնի հեղինակությունը:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply