Տեղի է ունեցել «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի վարչական գրասենյակի բացումը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 12, 2010 17:14

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Հանրապետության 37 հասցեում գտնվող «Հրայր եւ Աննա Հովնանյան»  հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող  վերակառուցված այդ շենքում, այցելել  այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների եւ«Ամերիկայի Հայկական Համագումար» կորպորացիայի ու «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի երեւանյան գրասենյակներ:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ նորաբաց շենքում գործող հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ իրականացնում են տարբեր բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանի զարգացմանը և հայ ժողովրդի բարօրությանը:

Դիտվել է 1528 անգամ:
Print Friendly

Leave a Reply