Օբաման և Գյուլը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2009 13:42

ՕբամաԳյուլՍպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Օբամային Կահիրեում ունեցած նրա ելույթի համար, որը նվիրված էր մահմեդական աշխարհի հետ ԱՄՆ-ի փոխհարաբերություններին:

Երկու նախագահները քննարկել են նաև Կովկասի իրադրությունը: Գյուլը Օբամային տեղեկացրել է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակի մասին: Նրանք նաև քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը:

2009-ի ապրիլի 6-7-ը Բարաք Օբամայի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում քննարկվել էին թուրք-ամերիկյան հարաբերությունները, անդրադարձ էր եղել նաև հայ-թուրքական փոխհարաբերություններին։

Նախապես 35 րոպե ծրագրված Օբամա-Գյուլ հանդիպումը տևել էր ավելի քան 80 րոպե, իսկ մամուլի համատեղ ասուլիսի առանցքային թեման եղել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Հայոց ցեղասպանության հարցը։

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply